
Երևանում կանանց միջազգային միավորումը (IWAY) 2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից 19:00-ը կազմակերպում է Սբ. Ծննդյան միջազգային բարեգործական ամենամյա տոնավաճառ, որը տեղի է ունենալու «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում:
Ամեն տարի IWAY-ը համախմբում է տեղաբնակներին և օտարերկրացիներին Սբ. Ծննդյան բարեգործական տոնավաճառի շուրջ` իրականացնելու ֆոնդահայթհայթում հեռավոր և սահմանամերձ շրջաններում բնակվող կանանց և երեխաների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի համար ու նպաստելու տարբեր մշակույթների միջև բարի կամքի խթանմանը:
«Անշահախնդիր օգնելն անհավանական ուրախության աղբյուր է: Սա է կարգախոսը, որը համախմբում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան եկած 45 կանանց: ՀՀ-ում գտնվող խոցելի բնակչության խումբը, հատկապես սահմանամերձ և հեռավոր վայրերում գտնվող կանայք և երեխաները, մեր առաջնահերթ մտահոգության առարկան են: Բարեգործությունն ինքնին կոչված է հասարակության ուժն օգտագործել ի շահ բարօրության, որը նաև նվիրում է խաղաղություն ու ձևավորում նպատակ»,-ասում է IWAY-ի նախագահ Հենգամեհ Էսբալանին:
IWAY-ի Սբ. Ծննդյան տոնավաճառներից ստացված հասույթն օգտագործվում է բացառապես Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացման համար:
Նախորդ տարիների ընթացքում ֆոնդահայթհայթումը IWAY-ին հնարավորություն է տվել հասնել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզեր և իրականացնել ավելի քան 27 ծրագիր: Այն ներառել է պոլիկլինիկաների, դպրոցների և մանկապարտեզների բարեկարգում և անհրաժեշտ պարագաներով ապահովում, ինչպես նաև ջրամատակարարման և ջեռուցման համակարգերով համալրում: Բարեգործական տոնավաճառից ստացված հասույթը նաև օգտագործվել է կանանց բուժկենտրոնի համար ուլտրաձայնային ապարատ գնելու և երիտասարդ կնոջը կրթաթոշակ և բժշկական օգնության վճար տրամադրելու համար:
IWAY-ի Սբ. Ծննդյան բարեգործական տոնավաճառը ներկայացնելու է տոնական զարդարանքներ, ձեռագործ իրեր, քաղցրավենիք, վիճակախաղ՝ ավելի քան 150 հետաքրքիր մրցանակներով, Սբ. Ծննդյան երգեր և գրեթե նոր իրերով բեռնված Սպիտակ Փիղ տաղավարը:
Ի աջակցություն IWAY-ի բարեգործական գործունեության՝ Հայաստանում մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ մասնակցում են Սբ. Ծննդյան տոնավաճառին: Մասնակցություն է ցուցաբերում նաև ՄԱԿ ՓԳՀ Հայաստանը՝ գործընկեր Հայկական Կարմիր Խաչի Ընկերության միջոցով:
IWAY-ը շահույթ չհետապնդող, ոչ կրոնական, և ոչ քաղաքական միավորում է, որը համախմբում է Հայաստանում բնակվող բոլոր տարիքի և ազգության կանանց: Միավորման հիմնական նպատակն է խթանել բարի կամքը և բարեկամությունը տարբեր մշակույթների միջև, ընդլայնել անդամների գիտելիքներն ու պատկերացումները Հայաստանի մասին և իրականացնել ծրագրեր՝ ուղղված Հայաստանի հեռավոր և սահմանամերձ շրջաններում բնակվող կանանց և երեխաների բարօրության համար:




