ԿարևորՀասարակություն

Դեռ պարզ չէ «Օմիկրոն»-ը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ

Աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ

2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին: Այս պահին պարզ չէ, «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը:

Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է «Օմիկրոն» տարբերակով, թե՞ այլ գործոններով:

Առողջապահության նախարարությունը հետամուտ է առողջապահական միջազգային կառույցների` COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա: Պետք է հաշվի առնել, որ ներկայացվող տվյալները ենթական են փոփոխման` պայմանավորված ի հայտ եկող նոր հանգամանքներով:

Կարդացեք նաև

Back to top button