
Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ-ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։
Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Վճարումների գործընթացն արագ կազմակերպելու համար ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային կառավարման համակարգ։
Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով կհարուցվեն վարչական վարույթներ և կկայացվեն որոշումներ չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ։
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է՝ պատշաճ կատարել դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունները և խուսափել խնդիրներից։




