
Երևանի Արաբկիր վարչական շրջանում Արցախյան պայքարում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերականգնվել ու համալրվել է ճարտարապետական նոր լուծումներով, հայտնում են վարչական շրջանի համայնքապետարանից:
Վերատեղադրման ընթացքում բարեկարգվել է նաև հուշարձանի շրջակայքը՝ կառուցվել են նոր մայթեզրեր, ձևավորվել կանաչ գոտի: Հուշակոթողի վրա նախկինում տեղադրված աղբյուրն էլ փոխարինվել է ցայտաղբյուրներով:
«Հայոց արծիվների սխրանքը հավերժացնող զույգ ցայտաղբյուրները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի խոնարհումն է Արցախյան պայքարում նահատակված հայորդիներին»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ, որին կից ներկայացված են լուսանկարներ:




