
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` այցելելով Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ:
Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդ գործարարներին, որտեղ քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Հենց այս թեմայի ներկայացումն էլ հանդիսանում է այցի գլխավոր նպատակը:
Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել: Լազարևների անվան դպրոցում նա մասնակցել է համերգային ծրագրի: Այս ամենից բացի` հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ:
Հայ բժիշկներ հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին փոխանցել է ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը: Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի, ինչպես նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդական թևի հետ, լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր:




