
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան թվիթերում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող գրառում է կատարել։
«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել; Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- գրել է նա:
I condemn Azerbaijan’s aggressive actions against Armenia. I urge the State Department to help de-escalate this situation before more lives are lost. America must stand against human rights violations.
— Rep. Jim Costa (@RepJimCosta) November 17, 2021




