
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանն ընտրվել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, տեղեկացնում են ԱԳՆ-ից։
«1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2021-2025 թվականների գործադիր խորհրդի կազմում»,-ասված է նախարարության թվիթերի գրառման մեթվիթերի գրառման մեջ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում Հայաստանը ստացել է 146 ձայն, ինչը մեր թեկնածության նկատմամբ միջազգային հանրության արտահայտած վստահության ամուր վկայությունն է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին միացել է 1992 թվականի հունիսի 9-ին։




