
Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է, ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերը հնարավորություն են տվել վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում։
«Սակայն, չնայած ձեռնարկված քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա»,- ասել է նա։




