Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքերը։ Հերթական նիստերի աշխատանքներին չեն մասնակցի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
Որոշման մասին հայտարարեցին «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրանք լքեցին նիստերի դահլիճը սահմանային լարվածությունը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու իրենց պահանջը չկատարելու պատճառով։




