
2021թ.բարեկարգման ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանում իրականացվել են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքներ:
Իրականացվել է ավելի քան 12000քմ հարթ տանիքների ընթացիկ վերանորոգում, գործընթացն ավարտական փուլում է:
Մոլդովական 32 և Գյուլիքևխյան 11 հասցեներում իրականացվել է թեք տանիքների հիմնանորոգում՝ 1470քմ մակերեսով: Թեք տանիքների 4000քմ տարածքի բարեկարգման նպատակով բնակիչներին հատկացվել են պրոֆիլավոր տեսակի թիթեղներ:
Գործընթացի որակի և ժամկետների նկատմամբ սահմանված վերահսկողություն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի պատասխանատուների կողմից:




