
ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ֆրանսիացի դիվանագետ Բրիս Ռոքֆեյը։ Նա կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։
Նախկինում 48-ամյա Ռոքֆեյը եղել է Ուզբեկստանում և Պանամայում Ֆրանսիայի դեսպանը, գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում, աշխատել է Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանություններում։
Ունի արտաքին գործերի ավագ խորհրդականի դիվանագիտական աստիճան։




