
Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97 են պատվաստված: Կառավարության այսօրվա նիստում այս թվերը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով որ կա մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում:
«Բայց դեռ մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին»,-ասել է նա:
Իսկ մահճակալային ֆոնդը մոտ 3120 է, տարվում են նաև աշխատանքներ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու համար: Բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով:
«Իհարկե դպրոցական արձակուրդների երկարաձգումը և բուհերում դասերի առցանց տարբերակին անցումն արդեն դրական միտումներ են ցույց տալիս, հիվանդացության և վերարտադրության տոկոսի առումով նվազում ունենք, ինչը կարտացոլվի հաջորդ շաբաթվա թվերում»,-ասել է նախարարը:




