
Հայկական գինեգործության հարուստ ավանդույթները՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, ներկայացված են Հայաստանի գինու պատմության նորաբաց թանգարանում։ Ինչպես են մեր նախնիները խաղող աճեցրել, գինի հնեցրել ու մատուցել. մեկ վայրում հնարավոր է ժամանակը հազարամյակներով հետ տալ ու այդ ամենը պատկերավոր տեսնել։
Գլխավոր նպատակը մեկն է՝ Հայաստանում գինու մշակույթի տարածմանը զուգահեռ նպաստել գինու զբոսաշրջության զարգացմանը:




