
Հիմնանորոգվում է Ստեփանավանի Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանւ Ստեփանավան կատարած այցի ընթացքում ծանոթացել է տարվող շինարարական աշխատանքներին։
Հիմնանորոգումն իրականացվում է պետական միջոցներով` Վանաձորից-Տաշիր ճանապարհի նորոգման շրջանակում:
«Ստեփանավանի Բաղրամյան փողոցում խնդիր կար նաև ջրատարների, կոյուղատարների և մայթերի նորոգման հետ կապված, և այս նպատակով կառավարությունը լրացուցիչ 300 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել, որի շնորհիվ առավելագույնը երկու ամիս անց կահավորված և լիարժեք ավարտուն տեսքով ճանապարհը կհանձնվի շահագործման»,-գրել է Պապիկյանը:




