Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր անցկացվում են եզրափակիչ մարտերը։
Առաջինը ռինգ են մտել աղջիկները: 60 կգ քաշային հայ մարզուհին հաղթելով բոլոր մրցակիցներին դուրս էր եկել եզրափակիչ և միայն եզրափակիչում զիջելով ռուս մրցակցին արժանացել է արծաթե պարգևի։
Հարություն Նազարյանի սանը Եվրոպայի նախորդ առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ։