
«Ջրվեժ» անտառպարկի համալիր զարգացման ծրագրի շրջանակում խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ։
«Մոտ ապագայում մեր քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի»,-նշված է Շրջակա միջավայրի նախարարության ֆեյբուքյան գրառման մեջ, որին կից լուսանկարներ են հրապարակված:
Ի դեպ՝ «Ջրվեժ» անտառպարկի տարածք քաղաքացիների մուտքն անվճար է։




