
Երևանի պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածվածությունը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում, մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10:00-16:00-ն սահմանվել է հերթապահություն մանկաբույժի/ընտանեկան բժշկի կողմից»:
Պոլիկլինիկաների հասցեներն ու հեռախոսահամարները՝ այստեղ




