
Ռուսաստանահայ Կարինե Աթաբեկյանն աշխատանքի է անցել ՀՀ ազգային ժողովում: Նա օրենսդիր մարմնի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում գործունեություն կծավալի Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ-ի «իԳործ» ծրագրով: Կարինեին իր նոր աշխատավայրում դիմավորել է ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Սփյուռքահայ մասնագետը կրթություն է ստացել Սևաստոպոլի ազգային տեխնիկական համալսարանում: Աշխատանքային փորձ ունի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:




