
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU Armenia) հետ համագործակցության արդյունքում ժամանակ առ ժամանակ Երևանի կենդանաբանական այգի են բերվում աղտոտված արագիլներ, որոնք այգում բուժվում, խնամվում և տեղափոխվում են պահման ազատ տարածք, իսկ լիովին կազդուրվելուց հետո բաց թողնվում վայրի բնություն, հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։
Այգու ֆեյսբուքյան էջը հրավարակել է արագիլների հերթական խմբի լուսանկարը, որոնք բաց են թողնվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դաշտերում։





