ԿարևորՀասարակություն

ՄԻԵԴ-ը մերժել է Լապշինի գործով Բաքվի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով որոշման դեմ Ադրբեջանի բողոքը:

Մեծ պալատն այսօր անփոփոխ է թողել 2021 թվականի մայիսի 20 -ի վճիռը՝ որով մեղադրում էր Ադրբեջանին՝ այդ երկրի բանտում բլոգերի հանդեպ իրականացված դաժան վերաբերմունքի, ինչրպես նաև սպանության փորձի մեջ։

ՄԻԵԴ որոշմամբ Ադրբեջանը պարտավորվում է Լապշինին վճարել 30000 եվրո։

«Արցախբանկում բացված իմ հաշվին սպասում եմ կասպիական նավթից իմ համեստ բաժնին։ Չնայած վստաահ եմ, որ Ադրբեջանը ոչ մի գումար չի վճարի ոչ այսօր ոչ էլ առաջիկա տարիներին, բայց այս հաղթանակը կարևոր էր սկզբունքայնության տեսանյունից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Լապշինը՝ շնորհակալություն հայտնելով իր փաստաբաններին՝ Աննա Մարալյանին և Կարիննա Մոսկալենկոյին:

Կարդացեք նաև

Back to top button