ԿարևորՀասարակություն

Արցախում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները. մասնակցել է ընտրողների 59,2%

Արցախի Հանրապետությունում այսօր ժամը 20.00-ին ավարտվել են ՏԻՄ ընտրությունները։ Փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը։

ԱՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: 

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. 

Ասկերանի շրջան 

Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 % Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 % 

Մարտակերտի շրջան  

Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %  

Մարտունու շրջան  

Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %  

Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button