
«Եվրատեսիլ» երգի մրցույթը 2022 թ-ին կանցկացվի Իտալիայի Թուրին քաղաքում։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրինի քաղաքապետ Կիարա Ապենդինոն, ով հանդիսացել է առաջարկի նախաձեռնողը:
«Մենք հաղթեցինք, Թուրինը հաղթեց: Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ՝ բարի գալուստ Թուրին», — գրել է նա Twitter- ում:
«Մենք ուրախ ենք, որ Թուրինում կանցկացվի «Եվրատեսիլ» միջազգային երգի փառատոնը, որը սիրված է լայն հասարակության կողմից։ Maneskin խմբի մեծ հաղթանակի շնորհիվ երգի մրցույթը 31 տարի անց վերադառնում է Իտալիա: Այս քաղաքը համապատասխանում է բոլոր չափանիշերին նման հեղինակավոր փառատոնն այստեղ անցկացնելու համար»,- ավելի ոուշ հայտարարել է իտալական պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Ռայ Կառլո Ֆուորտեսը:
Թուրինի հետ միասին Եվրատեսիլը հյուրընկալելու համար հավակնում էին նաև Միլանը, Բոլոնիան, Ռիմինի և Պեզարո քաղաքները: Ֆուրտեսն ասել է, որ Rai-ի և Եվրոպական հեռարձակողների միության համար դժվար էր վերջնական որոշում կայացնել `հաշվի առնելով գրանցումների բարձր մակարդակը:
Եվրատեսիլը կանցկացվի Իտալիայում, քանի որ 2021 թվականին իտալական Maneskin խումբը դարձավ Ռոտերդամի մրցույթի հաղթողը: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 14 -ին, Իտալիայի ամենամեծ արենաներից մեկում ՝ PalaOlimpico- ում:




