
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմ այցի ժամանակ հանդիպում է ունեցել Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռից, նույնպես վերջինս ևս հրավիրված է եղել՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։




