ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումներ

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները։ Առողջապահության նախարարույունից վստահեցնում են, որ պատվաստումը հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցն է:

Նախարարությունից հայտնում են, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել են նաև նախարարության աշխատակիցները:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով:

Կարդացեք նաև

Back to top button