
Տանզանիացի գրող Աբդուլրազակ Գուռնան արժանացել է 2021 թվականի գրականության Նոբելյան մրցանակին: Այս մասին այսօր հայտարարել է Նոբելյան մրցանակի կոմիտեն:
Մրցանակը շնորհվել է Գուրնեին «գաղութատիրության հետևանքների և մշակույթների ու մայրցամաքների հորձանուտում փախստականների ճակատագրի անզիջում և զգայական բացահայտման համար»,-ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։




