
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջնորդություն է ներկայացրել հայազգի պատգամավոր Գարո Փայլանի և խորհրդարանի երեք այլ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Ընդդիմադիր չորս պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիության վերացմանն ուղղված նախագահական միջնորդագիրը հասել է Թուրքիայի խորհրդարան, հայտնում է Ստոկհոլմի ազատության կենտրոնը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներ Մերալ Դանիշ Բեշթաշը, Հիդա Քայան և Գարո Փայլանը և «ժողովրդավարական շրջաններ կուսակցության» պատգամավոր Սալիհե Այդենիզը, ամենայն հավանականությամբ, կենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե նրանց անձեռնմխելիությունը վերացվի:
Խորհրդարանի անդամների հետապնդումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» և «Ազգայնական շարժում կուսակցությունը» աջակցել են իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության 2016 թ. պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին։




