ԿարևորՀասարակություն

Բաղրամյան համայնքում շենքի տանիք է վերանորոգվում

Ընթացքի մեջ է Բաղրամյանի (Բաղրամյանի տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքի վերանորոգումը։

Ինչպես հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից, 500 քմ ընդհանուր մակերոսով տանիքի վերանորգումն իրականացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

1980-ական թվականներին շահագործման հանձնված շենքի տանիքն այժմ գտնվում է շատ վատ վիճակում և անբարենպաստ եղանակային պայմաններում բազում անհարմարություններ է առաջացնում հատկապես վերին հարկերի բնակիչների համար:

Ծրագրի շահառու է հանդիսանում բնակելի շենքի 16 ընտանիք:

Կարդացեք նաև

Back to top button