ԿարևորՀասարակություն

Վարանդայից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: 

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Կարդացեք նաև

Back to top button