
Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի մասնագիտական տոնը։ Օրվա կապակցությամբ ուսուցիչներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ շեշտելով, որ ուսուցչի տոնը չի սահմանափակվում այս օրով։ Այն սկսվում է յուրաքանչյուր առավոտ՝ դասասենյակից և աշակերտական նստարանից: «Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ՝ ձեր բարդ ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ: Յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, քաջառողջություն, աշխատանքում՝ ինքնաբավություն, կրկնակի ուժ ու եռանդ: Մեր անելիքը շատ է, կամքը՝ ամրակուռ»,-ասված է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձում:
Ուսուցչի օրը շնորհավորել են աշակերտները։ Նրանց մաղթանքն անփոփոխ է․ մեծ համբերություն ազգանվեր ու բարդ գործում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում աշակերտները նկարագրել են իրենց պատկերացրած իդեալական ուսուցչին, նաև խորհուրդներ տվել՝ աշակերտական։




