
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է երիտասարդների հետ և զրուցել խնդիրների հաղթահարմանը միտված աշխատանքների և տեսանելի ապագայի վերաբերյալ։
Խոսելով անվտանգային խնդիրներից, նա ասել է, որ միակ երկիրը, որ կարող է երաշխավորել Արցախի անվտանգությունը, Ռուսաստանն է։
«Այլ երկրի հետ մենք չենք տեսնում ընդհանուր անվտանգային համակարգ»,- ասել է Հարությունյանը։
Նա բացառել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ լինի։
«Եթե կա անցակետ, ապա դա արդեն միջանցք չէ, դա վերահսկվող ճանապարհ է»,- վստահեցրել է ԱՀ նախագահը։
Բանակցային գործընթացը շարունակվում է, և Արցախի ապագան տեսնում եմ ինքնորոշման ճանապարհով եմ տեսնում, հավելել է նախագահ Հարությունյանը։
Ֆեյսբուքի իր էջում նա տեսանյութ է հրապարակել հանդիպումից և գրել․ «Հանդիպման ֆորմատն արդյունավետ էր, նախաձեռնությունը՝ շարունակական»։
Մանրամասները՝ տեսանյութում




