ԿարևորՀասարակություն

Այսօր ուսուցչի միջազգային օրն է

Հոկտեմբերի 5-ին աշխարհի 100-ից ավելի երկրում նշում են Ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական օր։

1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից հոկտեմբերի 5-ը հայտարարվեց որպես ուսուցչի օր։ 1966թ. հենց այդ օրն է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույցը», ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»։ Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ այն տոնվում է հոկտեմբերի 5-ին

Կարդացեք նաև

Back to top button