
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը։
Հանդիպման օրակարգը թելադրում են երկու երկրների առաջնորդները, ինչպես գրում է Ռիա նովոստին, ասել է Մատվիենկոն և հիշեցրել, որ այս տարի արդեն երեք նման հանդիպում է տեղի ունեցել։
«Մոտ ժամանակներս ակնկալվում է ևս մեկ հանդիպում»,-ասել է Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ հանդիպման օրակարգում ներառված են փոխգործակցության ամենատարբեր ոլորտները՝ տնտեսական, հումանիտար, կրթությունն ու առողջապահությունը։
Մատվիենկոն հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։




