
Բանկային քարտերի հետ կապված այսօր առավոտյան խնդիր է եղել: Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:
«Խնդիրը կրկնվել է։ Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Մշտադիտարկումը շարունակվում է։ Ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»։
Arca համակարգում նախօրեին ևս խափանում էր տեղի ունեցել: Բանկերի հաճախորդները չեն կարողացել ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ բջջային հավելվածների, ոչ էլ վճարային տերմինալների և բանկոմատների միջոցով:




