ԿարևորՀասարակություն

Դիտակում մանկապարտեզ է վերաբացվել

Դիտակ համայնքում ամիսներ շարունակ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չգործող մանկապարտեզը կրկին վերաբացվել է:

Մանկապարտեզի գործունեության վերականգնումը հնարավոր է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անմիջական ջանքերով և Կառավարության հատկացումների շնորհիվ:

Արարատի մարզպետարանը նշում է, որ մանկապարտեզ հաճախում է 40 երեխա ինչպես Դիտակից, այնպես էլ հարակից համայնքներից:

Կրթօջախն ամբողջությամբ վերանորոգվել և գործում է 2016 թվականից շվեյցարացի բարերարների աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button