
Կյանքից հեռացել է «Իմպուլս» ռադիոկայանի հիմնադիր, լրագրող Կորյուն Խումարյանը, ում 80-ամյակը կլրանար նոյեմբերի 1-ին։
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին՝ 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը:
Կորյուն Խումարյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի, հետագայում Հայաստանում ռուսաստանյան հանրային հեռուստատեսության սեփական թղթակիցը։
Աշխատել է նաև որպես «Մայակ» պետական ռադիոընկերության սեփական թղթակից:
1999 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը:
1981-ին արժանացել է ԽՍՀՄ հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոնի «Գրան պրիի», 1982-ին՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի։




