ԿարևորՔաղաքական

Հայաստան կժամանի Չեխիայի արտգործնախարարը

Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի մամուլի համար համատեղ հայտարարություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Back to top button