
2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարությունում:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է բյուջեի հիմնական ցուցանիշները և մի քանի արձանագրում է արել:
— Եկամուտներ՝ 2 տրլն 946.2 մլրդ դրամ
— Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ դրամ
— Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ դրամ
● Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով,
● Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և
կկազմի 23.4%,
● Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի և տարեվերջին կկազմի մոտ
60%,
● Կապիտալ ծախսերը կաճեն և կկազմեն 350 մլրդ դրամ,
● Կրթության գիտության մշակույթի և սպորտի ֆինանսավորումը կավելանա
27.4%-ով և կկազմի 223 մլրդ դրամ,
● Այդ թվում՝ միայն գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով»:




