
Նախօրեին Կատալոնիայի Սիտժես քաղաքում ավարտվել է կանանց աշխարհի թիմային առաջնության խմբային փուլը: Այսօր քառորդ եզրափակիչն է, որում հանդես կգան ուժեղագույն հավաքականները:
- Ռուսաստան — ՖԻԴԵ-Ամերիկա
- Ոկրաինա — Հայաստան
- Վրաստան — Ադրբեջան
- Հնդկաստան — Ղազախստան
Հայաստանի կանանց հավաքականը վաստակած 5 միավորով Ա խմբում գրավել է 3-րդ տեղը:

Մեր ընտրանու մրցակիցն այսօր Ուկրաինայի ազգային թիմն է, որը Բ խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը:




