ԿարևորՀասարակություն

Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ 

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: 

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։ 

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Կարդացեք նաև

Back to top button