ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 10.3 կմ երկարությամբ հատվածը

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն հիմնանորոգման աշխատանքներ է կատարում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող 10.3 կմ երկարությամբ հատվածում (կմ374+000-կմ384+300)։

Այդ ճանապարհահատվածը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ծանրաքաշ մեքենաների ազդեցությունը, երկար տարիներ չհիմնանորոգելը հանգեցրել էին ճանապարհային ծածկի քայքայման։

Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնովին քանդվել է ճանապարհային հագուստը, փոխարենը տեղադրվել է 35 սմ հաստությամբ խճավազային խառնուրդ, բարձր ծակոտկենության ասֆալտբետոնե (6 սմ) ծածկ, քիչ ծակոտկեն ասֆալտբետոնե (4 սմ) ծածկ, առաջիկայում կկատարվի մանրահատիկ ասֆալտբետոնե (4 սմ) վերին շերտի կառուցումը։

Ճանապարհն անցնում է նաև Մեղրի քաղաքով. կառուցվել է քաղաքի ջրընդունիչների հանգույցը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են նաև այլ աշխատանքներ՝ ուղեանցի, կամուրջների նորոգում և այլն։

Նախատեսում են հիմնանորոգումը ավարտել մինչև նոյեմբերի 1-ը։ 

Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես այս պահին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես, միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող 34.6 կմ-ն անցնում է Վայոց ձորի մարզով (կմ108+400-կմ126+100, կմ150+700-կմ167+600), իսկ 16.5 կմ-ն՝ Սյունիքի մարզով (կմ196+000-կմ202+200, կմ374+000-կմ384+300)։

Կարդացեք նաև

Back to top button