ԿարևորՀասարակություն

Արվեստների և արհեստների Համահայկական ամենամյա փառատոն՝ Դիլիջանում

2021թ սեպտեմբերի 25-ին Դիլիջան քաղաքում կկայանա
«Արվեստների և արհեստների» համահայկական ավանդական 9-րդ փառատոնը։

Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մեկ վայրում հաղորդակցվելու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ-արվեստների բացառիկ ցուցանմուշների հետ (գորգարվեստ, ասեղնագործություն, դարբնագործություն, կերպարվեստ, տիկնիկագործություն, ազգային զարդարանքներ, ազգային տարազներ և այլն): Հյուրասիրություններ կլինեն բոլոր տաղավարներում, մարզերը կներկայացնեն իրենց տեղական ազգային խոհանոցը։

Յուրօրինակ արարողակարգով տեղումբ կթխվի մեր ավանդական լավաշը։

Կարդացեք նաև

Back to top button