ԿարևորՄիջազգային

Ավստրալիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 45 տուն մասամբ ավերվել է

Ավստրալիայում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 46 շենք տարբեր աստիճանի վնասներ է կրել, հայտնում է ABC տեղական հեռուստաալիքը:

Երկրաշարժի զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Իրավիճակը գնահատելու համար ուղղաթիռներ են ուղարկվել որոշ շրջաններ, ստեղծվում են կենտրոններ՝ բնակիչներին օգնելու համար:

Փորձագետները, ըստ հեռուստաալիքի, զգուշացնում են բնակիչներին, որ տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները կարող են շարունակվել մի քանի ամիս:

Հաղորդվում է, որ երկրաշարժը ամենաուժեղներից մեկն է եղել Ավստրալիայում վերջին տասնամյակների ընթացքում:

5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Ավստրալիայի հարավ-արևելքում, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Ավելի ուշ գրանցվել են 4.1 և 3.1 մագնիտուդով հետցնցումներ:

Կարդացեք նաև

Back to top button