
Սեպտեմբերի 21-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը նշում են շրջադարձային մի տարեթիվ` Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը: Այն պաշտոնապես հայտարարվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա: Ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ն կողմ քվեարկեց անկախության հռչակմանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից:
Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներն այսօր կմեկնակեն 09:00-ին՝ բարձրաստիճան պաշտոնյաների «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությամբ:
Ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն:
Ժամը 14։00-ից սկսած ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումները քայլերթեր կիրականացնեն մայրաքաղաքի փողոցներում: Մասնավորապես, ժամը 12:00-ից քայլերթը կսկսվի Գայի պողոտայում, ժամը 14:00-ից՝ Գարեգին Նժդեհի փողոցում, ժամը 14:30-ից՝ Մաշտոցի պողոտայում:
Ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքիս հետ» խորագրով Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը: Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։
Միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության բոլոր մարզերում:




