
Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներն այս պահին Գորիսի ոստիկանությունում են։ Տեղի ունեցածի մանրամասները տեսախցիկի առաջ չեն մանրամասնել, թե ինչպես են հայտնվել թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ինչպիսի վերաբերմունքի են արժանացել ադրբեջանական զինվորականների կողմից՝ գերադասել են չպատմել։
«Ռադիոլուրը» տեղեկացել է, որ Արցախյան պատերազմին մասնակցած տղաները որոշել էին այցելել ընկերներին։ Գորիսում նրանց հանդիպելուց հետո Որոտան գետի մոտ փորձել են հանգստանալ։ Շեղվել են ճանապարհից՝ չիմանալով, որ թշնամու վերասկողության տակ գտնվող տարածքում են։
Կանգնեցրել են մեքենան, իջել, բայց, նրանց խոսքով, հայտնվել են թշնամու ձեռքում։ Հարազատները լուրն իմանալուց հետո անմիջապես Գորիս են եկել։
Հրաշք համարելով անվնաս վերադարձը՝ նշել են, թե տղաների անձնագրում ծննդյան նոր օր է ավելացել։




