
Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2024 թվականը ավելանալու է 3,7 միլիարդ ռուբլով, «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնակցությամբ նախատեսվում է վերականգնել Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունը։
«Դա հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը»,-ասել է ՀՀ փոխվարչապետը։
Նրա ներկայացմամբ՝ մինչև 2025 թվականը ամբողջովին թարմացված կլինի երկաթուղու մարդատար և բեռնափոխադրումների շարժակազմերը։




