
Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» նախագծին։ Ինչպես հայտնում են խորհրդարանից, Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել
Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից
համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին:
Պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիների համար
նախատեսվող տներից մեկը կկառուցվի Ազգային ժողովի կողմից հատկացված
գումարով:




