ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Ջրաշեն համայնքի Գրիբոեդով, Ֆ. Գևորգյան և Գ. Հաջոյան փողոցները, հայտնում է Արարատի մարզպետարանը։

Վերոնշյալ փողոցները երբևէ չեն վերանորոգվել, ամբողջությամբ ծածկված էին փոսերով, բնակիչների համար մշտապես ստեղծում էին խնդիրներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն 949 հազար ՀՀ դրամ, որի 70%-ը հատկացնում է համայնքը, 30%-ը՝ ՀՀ կառավարությունը:

Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Կարդացեք նաև

Back to top button