
Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 22- ի հրամանագրով Վասիլի Ղազարյանն ազատվել է Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արա Սահակյանը։
Արա Սահակյանը նորանակախ Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի քարտուղարը, ապա փոխնախագահն էր։ Նա նաեւ առաջին գումարման Ազգային ժողովի փոխնախագահն էր եւ այդ պաշտոնից հրաժարական էր տվել 1998 թվականի փետրվարին։




