ԿարևորՀասարակություն

Ամբողջովին հիմնանորոգվում է Ակները Գորիսին կապող գլխավոր ճանապարհը

Գորիս համայնքի ղեկավարի հետ հանդիպումների ընթացքում Ակներ բնակավայրի բնակիչները բարձրաձայնել են Ակները Գորիսին կապող գլխավոր ճանապարհի հիմնանորոգման հարցը: Խնդիրն արդեն լուծում է ստանում: Այս մասին հայտնու են Գորիսի համայնքապետարանից:

Ակներ բնակավայրը Գորիս քաղաքին կապվում է Վերիշեն բնակավայրի միջոցով, մինչդեռ բնակավայրը քաղաքին կապվող ուղիղ ճանապարհ ուներ, որը չէր գործում՝ անանցանելի լինելու պատճառով:

Ակներ բնակավայրն այժմ ևս սահմանամերձ է և անհրաժեշտ է ներդրումներ իրականացնել՝ բնակավայրի ենթակառուցվածքների, ճանապարհային ցանցի բարելավման միջոցով խթանել բնակավայրի տնտեսական հնարավորությունները։

Ծրագրի իրականացմամբ լուծվում են կարևոր խնդիրներ՝

•Լուծվում է բնակավայրը Գորիսին ուղիղ կապով միանալու կարևոր խնդիրը,

•Ավելանում են բնակավայրում գործող ձեռնարկությունների տնտեսական հնարավորությունները,

•Բնակավայրի բնակիչների համար կենսական նշանակության խնդիր է լուծվում՝ Գորիս քաղաքի հետ կապն ավելի է հեշտանում։

Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Կարդացեք նաև

Back to top button