
Խորհրդարանը 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» խմբակցության նախագիծը: ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը:
«Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և ԱՀ-ի ԱԺ նախագահները:
Այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ, սխալ է: Առաջարկվող լուծումների մի մասն արդեն իսկ ընդգրկված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասության ոլորտում, գործառույթների մի մասը վերապահված են այլ հանձնաժողովներին»,- իր ելույթում մեկնաբանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:




